կարևոր
1372 դիտում, 18 ժամ առաջ - 2026-01-03 15:45
Աշխարհ

Ռուսաստանը պարզաբանումներ է պահանջում ԱՄՆ-ից

Ռուսաստանը պարզաբանումներ է պահանջում ԱՄՆ-ից

«Ռուսաստանը պարզաբանումներ է պահանջում ԱՄՆ-ից՝ Մադուրոյին և նրա կնոջը բռնի կերպով Վենեսուելայից վտարելու վերաբերյալ»-, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Մենք խիստ մտահոգված ենք այն հաղորդագրություններից, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը բռնի կերպով վտարվել են երկրից՝  ԱՄՆ ագրեսիայի հետևանքով։

 Կոչ ենք անում անհապաղ պարզաբանել այս իրավիճակը։ Նման գործողությունները, եթե դրանք իրոք տեղի են ունեցել, անընդունելի են, խախտում են անկախ պետության ինքնիշխանությունը, որի նկատմամբ հարգանքը միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից է», -ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։