|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Լիբիայի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է նոր ներկայացուցիչ ուղարկել OPEC-ի հաջորդ նիստին: Նա կփոխարինի նավթի նախարարության բարձրաստիճան պաշտոնյային, որը հայտարարել էր, թե կորցրել է հավատը Քադաֆիի վարչակազմի նկատմամբ:
Շոքրի Գանեմը, որը համակարգում էր երկրի նավթա-գազային բնագավառը, երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է, որը դավաճանել է Քադաֆիին:
Ապստամբների կարծիքով` Գանեմի փախուստն ազդարարում է, որ գնդապետի վերջը եկել է, սակայն լիբիական կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ պաշտոնյայի արարքը չի կարող որեւէ ազդեցություն ունենալ OPEC-ում. «Խոսքը երկրի, պետության, կառավարության մասին է, այլ ոչ թե մեկ մարդու»,- ըստ mignews.com-ի` ասել է նա: