Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
ՀՀ վարչապետի՝ ավիացիայի հարցով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն անդրադարձել է «Fly Arna» ավիաընկերության վերաբերյալ մի քանի հարցերի։
Հրապարակումը ներկայացնում ենք ստորև․
«Վերջին մի շաբաթում հանրության ուշադրության կենտրոնում էր «Ֆլայ Առնա» ավիաընկերության, որպես ՀՀ հերթական «ազգային ավիափոխադրողի» փուչիկը պայթելու մասին թեման:
Ինձ բազմաթիվ լրագրողներ դիմել են տարատեսակ հարցերով: Որոնցից հիմնականները`
«Ֆլայ Առնայի» հայկական լինել-չլինելը, «Ազգային ավիափոխադրող» չկայանալու պատճառները: Այդ ընկերության ապագան Հայաստանում։
Պարզաբանումների և ամեն անգամ չկրկնվելու համար որոշեցի այս գրառմամբ ամեն ինչ պարզաբանել, գոնե իրավական տեսակետից:
«Ֆլայ Առնան» ՀՀ «ԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՂ» երբեք ՉԻ ԵՂԵԼ:
Համաձայն Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ICAO) ձևակերպման`
«Ազգային Ավիափոխադրողը» տվյալ երկրի միակ կամ հիմնական ավիափոխադրողն է, որը հանդիսանում է երկրի ավիացիոն փոխադրումների շուկայի կարգավորման ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ (տես հղումը ICAO doc.9626)
«Ազգային Ավիափոխադրող» ՉԻ ՆՇԱՆԱԿՎՈւՄ վարչապետի, նախագահի, կամ որևէ այլ պաշտոնյայի հրամանագրով: Այդպես անվանելով ավիաընկերությանը, այն այդպիսին չի դառնում: Ինչպես բոլոր Հաղթանակ անունը կրողները հաղթանակ չեն, Համեստները` համեստ, Գեղեցիկները` Գեղեցիկ, ....
«Ազգային ավիափոխադրողը» երկարատև, մասնագիտական և որակյալ աշխատանքի, տվյալ երկրի ավիափոխադրումների շուկայում իր սպասարկած ծավալների շնորհիվ շուկայի կարգավորման վրա ազդեցություն գործելու հնարավորություն ՎԱՍՏԱԿԱԾ ավիաընկերության կարգավիճակի գնահատականն է: Ոչ թե անվանում:
Ինչին, այլ պատճառներից բացի, լոուքոստ մոդելով հասնել հնարավոր չի:
Հայկակա՞ն է արդյոք «Ֆլայ Առնա» ավիաընկերությումը: Չէ՞ որ նրա բաժնետոմսերի 51%-ը հայկական չեն:
ԱՅՈ, ավիաընկերությունը հայկական է: Այն գրանցված է ՀՀ-ում, գործում է ՀՀ-ում, աշխատում է ՀՀ օրենքներով, հարկերը վճարում է ՀՀ-ում....
Ապագայի մասին`
«Ֆլայ Առնան» «Էյր Արաբիա» ավիաընկերության 5-րդ դուստր ավիաընկերության փորձն է:
Նրանցից 2-ը` Մարոկկոյի և Եգիպտոսի մասնաճյուղերն աշխատում են անխափան: «Էյր Արաբիայի» օդանավերի մոտ 10% շահագործվում են այդ կենտրոններից:
Մյուս երկուսը` Նեպալի և Հորդանանի, դադարել են գործել:
Եվ, ըստ իմ շատ հավաստի տեղեկությունների, ո՜չ «երկրի արտաքին քաղաքական անկայուն իրավիճակի» պատճառով, ինչպես նշվում է բաց աղբյուրներում:
Ասեմ, որ այս ընկերության գործունեությանը ծանոթ լինելով իր ստեղծման առաջին օրվանից, հավաստիացնում եմ, որ ՈՉ ՄԻ սկանդալի մեջ ներքաշված չի եղել:
Եվ հույս հայտնեմ, որ էդ պատճառով Հայաստանից հեռանալու առիթ չի ունենա»։