կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-28 12:51
Իրավական

Կենսաթոշակային նոր համակարգը կմեծացնի աղքատության մակարդակը

Կենսաթոշակային նոր համակարգը կմեծացնի աղքատության մակարդակը

Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կհանգեցնի տնտեսական դժվարությունների և սոցիալական անարդարության որոշակի լուրջ արտահայտումների: Այս մասին ՍԴ-ում կուտակային կենսաթոշակների մասի» օրենքի վերաբերյալ նիստի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 

Մասնավորապես` նա նշեց, որ ՀՀ-ն, համաձայն Սահմանադրության, սոցիալական պետություն է և պարտավորվում է համապատասխան քայլեր ձեռնարկել` բնակչության կենսամարդսկի բարելավման համար: Սակայն կենսաթոշակային այս համակարգի ներդրումը ուղղակի հակասության մեջ է մտնում Սահմանադրության այդ դրույթի հետ: Դրա հետևանքով նվազելու  են անձի եկամուտները, հետևաբար` նաև անձի` իր կենսապայմանները բավարարելու հնարավորությունները: 1974 թվականին և դրանից հետո ծնված անձանց համար դժվարանալու է աշխատանք գտնելը, քանի որ համակարգի ներդրման դեպքում պարտադիր կուտակային վճարումներ կատարելու բեռն ընկնելու է գործատուների և աշխատողների վրա: Գործատուները նախընտրելու են աշխատանքի ընդունել 1974-ից շուտ ծնվածներին: Սրվելու են գործատու-աշխատող հարաբերությունները:

 

Իրական չէ այն հիմնավորումը, թե կուտակումները ապահովելու են արժանապատիվ կենսաթոշակներ: Բանն այն է, որ բնակչության հիմնական զանգվածի աշխատավարձերը ցածրից ձգտում են միջինի և ոչ ավելի: Հետևաբար, այս պայմաններում անձը չի կարողանալու իր ծերության համար արժանապատիվ կենսաթոշակ ապահովել:

 

Հաշվի չի առնվում նաև այն, որ չաշխատող կանայք, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելով, չեն կարողանալու գումարներ կուտակել:  

 

Արծվիկ Մինասյանը, հղումներ անելով տարբեր գիտական ուսումնասիրությունների, ասաց, որ այս համակարգի ներդրումը կարող է հանգեցնել երկրում ներդրումների նվազման, ՀՆԱ-ի աճի նվազման, բարձրանալու է աղքատության մակարդակը: