կարևոր
598 դիտում, 46 րոպե առաջ - 2026-09-11 17:53
Քաղաքական

Մինչև սա չփոխվի, ո՛չ բանակ ենք ունենալու, ո՛չ էլ կրթություն․ Արա Պողոսյան

Մինչև սա չփոխվի, ո՛չ բանակ ենք ունենալու, ո՛չ էլ կրթություն․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում կրթությունն այն ժամանակ կլինի որակյալ, երբ ուսուցչի աշխատավարձին կնախանձեն պատգամավորն ու նախարարը։

Մյուս կողմից` երբ ուսուցիչը կլինի անձեռնմխելի, երբ ուսուցչի հանդեպ պատկառանքը կլինի անսակարկելի։

Նույնը սպան է` մի ուսուցիչ էլ սպան է, ու երկուսն էլ խոցելի են, երկուսն էլ անպաշտպան, երկուսն էլ սոցիալապես վատ վիճակում, երկուսն էլ ֆինանսապես կարիքների մեջ։

Մինչև սա չփոխվի, ո՛չ բանակ ենք ունենալու, ո՛չ էլ կրթություն։

Չնայած` ձևը բովանդակության հետ խառնողներից ի՞նչ ակնկալենք, երբ դպրոցի շենքով են փակում կրթության որակի նկատմամբ քննադատողների բերանները…

Լավ չի լինելու, քանի դեռ վերը նշվածին ուշադրություն դարձնող չկա»։