|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ըստ t24-ի՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով Սիրիայում պատերազմի և վերջին օրերի դեպքերի մասին, ասել է. «Երկու երկրների հարաբերությունները դրական էին երևում: Այս դեպքերից առաջ մենք որոշ հարցերում նրանց զգուշացրել էինք: Ասադն ինձ իր մեքենայով ման էր տալիս: Մեր վերջին հանդիպումը եղել է Ասի գետի ափին: Տևել է երեք ժամ: Իհարկե, այդ ժամանակ մենք Ասադից նման բան չէինք սպասում: Մզկիթների ռմբակոծությունների ժամանակ քանի անգամ զանգահարեցի նրան, խնդրեցի, ասելով՝ վաղը ուրբաթ է, անմեղ մարդիկ թող չզոհվեն: Ասաց, որ դրանք անողներն իր մարդիկ չեն: Մենք մեր «բաց դռների» քաղաքականությունը շարունակում ենք: Վիրավորներին օգնություն ենք ցուցաբերում: Մեր օդային սահմանը խախտեցին, այդ իսկ պատճառով կործանեցինք նրանց ռազմական օդանավը: Եվ այսուհետ նման խախտումների դեպքում դրա պատասխանը ստանալու են: Կարծում են` ընտրությունների նախաշեմին ենք, դրա համար ա՞չք պիտի փակենք: Մեր 74 քաղաքացու սպանեցին: Ընդդիմությունը, հատկապես՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը փորձում է նրանց գովաբանել: Նման քաղաքականություն հնարավո՞ր է »:
Նշենք, որ Էրդողանի հրամանով սիրիական ռազմական օդանավի կործանումը Թուրքիայում դիտվում է ընտրությունների նախաշեմին արված դիտավորյալ քայլ: