կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-25 09:47
Քաղաքական

Տիգրան Սարգսյանը սկանդալային փոփոխություններ է առաջարկում

Տիգրան Սարգսյանը սկանդալային փոփոխություններ է առաջարկում

«Ժողովուրդը» գրում է. ««Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծում կառավարությունը սկանդալային փոփոխություններ է առաջարկում. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է այսուհետ պետական գույքը կառավարել, օտարել կառավարության որոշմամբ՝ առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու։

 

Այս նախաձեռնությունը, թերեւս, պատահական չէ. կառավարությունն այսպես հող է նախապատրաստում՝ պետական կարեւորագույն օբյեկտներն անձայն, անաղմուկ օտարելու համար, որպեսզի խուսափի հասարակական քննարկումներից, քննադատություններից։ Մանավանդ, երբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է՝ անհատական իրավական ակտերը, ի տարբերություն նորմատիվների, պարտադիր չէ հրապարակելը»։

 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: