Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հինգշաբթի իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Մարջայունին և Լիբանանի հարավային Շաքրա և Խորբեթ Սելեմ բնակավայրերում տեղակայված փրկարարական կենտրոններին, ինչի հետևանքով զոհվել է 11 Իսլամական առողջության ասոցիացիայի փրկարար; «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին ասվում է ուրբաթ օրը ասոցիացիայի տարածած հայտարարության մեջ:
«Սիոնիստների ագրեսիայի արդյունքում 7 փրկարար է զոհվել Մարջայունի հիվանդանոցի վրա հարձակման ժամանակ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Իսլամական ասոցիացիայի տվյալներով՝ իսրայելական օդուժը գրոհել է Շաքրայի փրկարարական կենտրոնները, որտեղ երկու աշխատակից է զոհվել, և Հորբեթ Սելեմի վրա, որտեղ ևս երկու փրկարար է զոհվել։
Ավելի վաղ լիբանանյան NNA գործակալությունը հայտնել էր, որ հարավային Լիբանանի խոշորագույն պետական հիվանդանոցներից մեկը՝ Մարջայուն քաղաքում բժշկական անձնակազմի տարհանումից հետո ամբողջությամբ դադարեցրել է։