|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սիմֆերոպոլի կենտրոնում այսօր երեկոյան փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ըստ ուկրաինական Вести-ի` միջադեպը տեղի է ունեցել ուկրաինական զորամասի մոտ:
Պարբերականի տվյալներով` շենքը փորձել են գրավել Ղրիմի ինքնապաշտպանության ներկայացուցիչները: Նրանք կրակ են բացել ուկրաինացի զինվորների ուղղությամբ` պահանջելով ազատել շենքը:
Ուկրաինայի ՊՆ-ի տվյալների համաձայն` փոխհրաձգության հետեւանքով ուկրաինական բանակի կապիտանը մահացու հրազենային վնասվածք է ստացել:
Крыминформ-ը պնդում է, որ դիպուկահարի կրակոցից ուկրաինական զորամասի մոտ ինքնապաշտպանության զինվոր է զոհվել: