Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ»-ը գրում է.
«Ժողովուրդ»-ը երեկ հրապարակել էր Ղրիմի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանի խոսքերն այն մասին, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի Սիմֆերոպոլ քաղաքում իր տան մուտքի մոտ դաժանաբար սպանված 47-ամյա հայ գործարար Ստեպան Ճորոխյանի հարազատները խնդրել են հայ համայնքից նրան հուղարկավորելու համար գումար հատկացնել։
Հրապարակումից հետո երեկ Սիմֆերոպոլ քաղաքից «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարեց սպանված գործարարի մտերիմ ընկեր Արամը և հայտնեց, որ սպանվածը «ֆինանսական լուրջ խնդիրներ չի ունեցել, թշնամիներ չի ունեցել». «Գիտեք, ինչ տուն, ինչ հյուրանոց ունի։ Էդ սեփականատերը ինչ ֆինանսական խնդիրներ պիտի ունենար։ Ողջ կյանքը մարդկանց հաց է տվել։ Իսկ ով. ասել է, թե նա դագաղի փող չունի, գլուխը քարով է տվել»։ Արամը նաև որոշ մանրամասներ պատմեց գործարարի սպանության դեպքից»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։