Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը զրուցել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ։ Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից:
-Պարոն Աբրահամյան, երեկ Մոսկվայում հանրահավաք էր՝ ի պաշտպանություն Ղրիմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականության, եւ այդ հանրահավաքի կազմակերպիչներից մեկն էլ դուք էիք։ Ինչո՞ւ եք պաշտպանում այդ քաղաքականությունը եւ որն է ձեր դիրքորոշումը այդ հարցում։
-Ես կազմակերպիչ չեմ, բայց ես կողնակից եմ մեր նախագահի քաղաքականությանը, որովհետեւ այդ քաղաքականությունն ավելի արդյունավետ ու օգտակար է Ռուսաստանում հայ համայնքի համար։ Ինչ մնում է Ուկրաինայի եւ Ռուսաստանիի հարաբերություններին, դա քաղաքական խնդիր է, հայերի միությունն ընդհանրապես չի զբաղվում քաղաքական խնդիրներով։
-Ասում եք՝ չի զբաղվում, բայց միեւնույն ժամանակ Ղրիմի հարցով հանրաքվեի եք մասնակցում։
-Ռուսաստանի հայերի միության գործը, հայերի միության նախագահի գործը խաղաղությունն ու համերաշխությունն է Ուկրաինայի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ։ Մեր գործն այն է, որ երկուսը միասին խաղաղ ձեւով, բանակցությունների միջոցով բոլոր խնդիրները լուծեն։ Եթե բանակցությունները արդյունքներ չեն տվել, պետք է նորից սկսել։ Ինչ վերաբերում է Ղրիմին, դա Ղրիմի ժողովրդի իրավունքն է, եւ պետք է հարգել այդ հանրաքվեն եւ դրա արդյունքները։
-Ղրիմի հանրաքվեն ինչպե՞ս կարող է անդրադառնալ Ղարաբաղի հարցի վրա։
Ինձ թվում է, սա շատ լավ օրինակ է, որ մենք ընդունենք Ղարաբաղի անկախությունը։ Եթե վաղը Ղարաբաղը ցանկանա մտնել Հայաստանի կազմ, մենք պետք է հարգենք այդ ընտրությունն էլ եւ անմիջապես ընդունենք Դա նորմալ երեւույթ է։
Առավել մանրամասն' թերթի այսօրվա համարում: