կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-29 14:42
Հասարակություն

Շնչառական վարակների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ. կոչ բնակիչներին

Շնչառական վարակների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ. կոչ բնակիչներին

Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը հայտարարություն է տարածել՝ իրազեկելով գրիպից ու հետգրիպային բարդություններից խուսափելու միջոցների մասին:

 

«Տեղեկացնում ենք, որ համաձայն Չինաստանի Առողջապահության Ազգային Հանձնաժողովի կողմից ներկայացված տվյալների՝ սույն թվականի հունվարի 28-ի դրությամբ Չնաստանում Կորոնավիրուս հիվանդությամբ հաստատված դեպքերի քանակը կազմել է 5974, կասկածելի դեպքերի քանակը՝ 9239, իսկ այլ երկրներներում հաստատված դեպքերի քանակը՝ 16:

Ելնելով վերոգրյալից, կրկին անգամ հիշեցնում և հորդորում ենք՝ սուր շնչառական հիվանդությունների / գրիպի Ա H1N1 և Բ տեսակներ, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս)/ նշաններ ի հայտ գալու դեպքում /ջերմություն, հարբուխ, մարմնի ջարդվածության զգացողություն/ ՉԶԲԱՂՎԵԼ ինքնաբուժությամբ՝ հետագա բարդություններից խուսափելու համար: Անհրաժեշտ է դիմել Ձեզ սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատության տեղամասային թերապևտին կամ մանկաբույժին՝ լիարժեք բուժում ստանալու նպատակով:

Տեղեկացնում ենք նաև, որ գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է։ Նշենք, որ բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել»: