Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով հարցին` հայտնի՞ է, արդյոք, թե Հայաստանը երբ է դառնալու ԵՏՄ անդամ, ասել էր, որ մինչև տարեվերջ ԵՏՄ անդամակցության հարցը հաստատ լուծում կստանա:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը Աստանայում, դիմելով ԵՏՄ հիմնադիր երկրներին, խնդրել էր հունիսի 15-ը սահմանել` որպես անդամակցության վերջնաժամկետ: Ակնհայտ է, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը ձգձգվում է:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում Հայաստանի անդամակցության հարցը, ասաց. «Ես չէի ասի, որ հետաձգում կա: Չգիտես` ինչու, մոռանում ենք, որ Հայաստանը անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից հետո կատարեց այն աշխատանքը, ինչը ԵՏՄ հիմնադիր անդամները տարիներով են արել: Տարին դեռ չի բոլորել, հիմնական հարցերի շուրջ արդեն շատ լուրջ պայմանավորվածություններ ունենք նախագահների մակարդակով, այն աստիճանի լուրջ, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ասաց, որ մինչև հուլիս 1-ը կհասցնեն: Եվ եթե հիմա ձգձգվում է, ուրեմն, իմ համոզմամբ, երկու գործոնի պատճառով` որ Հայաստանը համառորեն փորձում է ամենանպաստավոր շտկումներն անել մնացած հարցերի մեջ, և պրոցեդուրային ընթացակարգերի պատճառով»:
Ըստ Գեղամյանի` փորձագետների մակարդակով սկզբունքային նշանակության բոլոր հարցերը լուծված են Հայաստանի ու ԵՏՄ-ի միջև, մնացել են երկրորդ փուլի հարցերը, որից հետո կորոշվի անդամակցելու տեղը, օրը, և մեծ հանդիսությամբ ու արարողությամբ կստորագրվի այդ անդամակցությունը: Նրա խոսքով` հիմքեր չկան մտահոգվելու Հայաստանի անդամակցության առումով, և ինքըհավատում է Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հայտարարություններին:
«Երկու օր առաջ Վլադիմիր Պուտինը, երբ հանդիպում է ունեցել ՌԴ դիվանագիտական կորպուսի հետ, հստակ հայտարարել է, որ մոտակա ժամանակներում Հայաստանը կդառնա ԵՏՄ անդամ»,- ասաց Արտաշես Գեղամյանը: