Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանը հարց ուղղեց կառավարությանը կառուցվող Հյուսիս-հարավ ճանապարհի մասին: «Ի՞նչ փուլում է հիմա գտնվում այդ ճանապարհի շինարարությունը, կա՞ն արդյոք ավարտված հատվածներ, և ե՞րբ դրանք կշահագործվեն»,- հարցրեց պատգամավորը:
Հարցին պատասխանեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` նախ նշելով, որ այդ կարևորագույն հարցի վրա ԱԺ-ում ստվեր է նետվում, որովհետև մեկ զանգով ու նամակով կտրվեր այդ հարցի պատասխանը: «Այսօր Հյուսիս-հարավ մայրուղու վրա աշխատանքները շատ նորմալ են ընթանում, աշխատանքները որակով են կազմակերպվում»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Այն կարծիքին, որ այդ ճանապարհի կառուցումը հինգ տարի է՝ ձգձգվում է, նախարարը հակադարձեց, որ մրցույթը կայացել է միայն 2011-ին և աշխատանքները սկսվել են 2012թ. սեպտեմբերին: «Այո, ուշացում կա, բայց ոչ թե հինգ տարի, այլ հինգ ամիս, որի պատճառներն են մեքենաների ներկրման խնդիրը և այն հանգամանքը, որ իսպանական կողմի շինարարները ավելի շատ եկամուտ ունենալու համար ցանկանում էին ցեմենտը ներկրել Հայաստան, որովհետև Հայաստանում ցեմենտն ավելի թանկ էր, քան ներկրվող ցեմենտը»,- ասաց Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ կառավարության բանակցությունների շնորհիվ ցեմենտը գնվում է Հայաստանից՝ ապահովելով Արարատի ցեմենտի գործարանի բնականոն աշխատանքը: Նա նաև նշեց, որ, մարտի 17-ից սկսած, երկաթբետոնե շինարարությանն են անցնելու: «Ցեմենտն առնելու ենք մարտի 17-ից: Արարատի մարզի ժողովուրդը թող ապահով լինի, որ իրենց աշխատանքները շուտով սկսվելու են»,- ասաց նա: