Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Toyota ընկերությունը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում ճապոնական ապրանքանիշի արտադրած մեքենաների Հայաստան առաքումների մեկնարկի մասին. այս մասին գրում է Autonews-ը, նշելով՝ ՀՀ-ն դարձել է երրորդ շուկան, որտեղ տեղափոխվում են ռուսական արտադրության Toyota ավտոմեքենաները։
Մինչեւ 2020 թվականի վերջը Հայաստան կարտահանվի 450 Toyota RAV4 քրոսովեր եւ Camry սեդան: Արտադրողի երկիր փոխելը տեղական շուկայում մեքենաների արժեքը կնվազեցնի մոտ 10%-ով:
Բացի այդ, ճապոնական ավտոարտադրողի ռուսական ստորաբաժանումը կդառնա Հայաստանում Toyota եւ Lexus ապրանքանիշերի պաշտոնական մատակարարը: Բացի Ռուսաստանում հավաքվող մոդելներից, շուկայում կներկայացվեն նորացված Toyota Corolla-ն, C-HR քրոսովերները, ինչպես նաեւ Land Cruiser 20 եւ Land Cruiser Prado ամենագնացները: Lexus-ի շարքում կներկայացվեն ES, LS, LC մոդելները, UX, NX եւ RX քրոսովերները, ինչպես նաեւ GX եւ LX ամենագնացները:
Հիշեցնենք՝ 2010թ․ Toyota ընկերությունը սկսել է ռուսական արտադրության մեքենաներ մատակարարել Բելառուսին, իսկ երկու տարի անց նրանք սկսել են ավտոմեքենաներ արտահանել Ղազախստան: 2019-ին այդ շուկաներ են ուղարկվել 8863 Camry եւ RAV4՝ ընդհանուր արտադրության ծավալի մոտ 12%-ը: