|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր մեր երկրի կարևորագույն տոներից մեկն է, և քանի դեռ ունենք հզոր ու ուժեղ բանակ, մեր ժողովուրդը կարող է հանգիստ ապրել, քնել և արարել. լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` շնորհավորելով Հայոց բանակի 27-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հարցին, թե ՀՀ անվտանգության առջև այսօր մարտահրավերներ կա՞ն, Վանեցյանը պատասխանեց. «Անվտանգության առումով մշտապես մարտահրավերներ կան, քանի որ մենք ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ոչ մի վայրկյան չենք կարող հանգիստ լինել: Սակայն ՀՀ-ի ողջ պաշտպանական համակարգը` ՊՆ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, աշխատում է այդ ուղղությամբ»:
«Իշխանափոխությունից հետո բանակում փոփոխություններ եղե՞լ են» հարցին էլ նա արձագանքեց, որ բանակը մշտապես զարգանում, հզորանում է: «Բանակը մշտական առաջխաղացման գործընթաց պետք է լինի, որ րոպեին բանակի զարգացումը կանգնեց, շատ վատ հետևանքներ կունենանք»,- հավելեց Վանեցյանը: