|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հարց ուղղեց կառավարությանը: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, մենաշնորհել է մեդիա ոլորտը և գովազդի բաշխման բացառիկ իրավունքները: «Ի՞նչ է անում կաավարությունը անընդունելի այս մենաշնորհը վերացնելու նպատակով»,- հարցրեց Լևոն Զուրաբյանը:
Հարցին փորձեց պատասխանել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` ասելով, որ հարցը լսելուց հետո իր մոտ տպավորություն է, որ ոչ թե չորեքշաբթի է, այլ հինգշաբթի: «Քաղաքական հայտարարություն կարող էիք երեկ անել կամ ասուլիս հրավիրել: Երբ որ ինչ-որ անուններ եք տալիս, ի՞նչ եք ուզում դրանով ասել, որ այնքան ուժեղ եք, որ կարող եք նման անուններ տա՞լ»,- ասաց Հրայր Թովմասյանը:
Լևոն Զուրաբյանն արձագանքեց. «Ինձ մոտ էլ տպավորություն է, որ երբ կառավարությունը պատասխան չի ունենում կամ փաստարկներ չի ունենում, ամբիոնի մոտ է ուղարկում Հրայր Թովմասյանին»: