Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով դրամի արժեզրկմանը եւ դրան հետեւող թանկացումներին, հայտարարեց, թե դա մտահոգում է իշխանություններին:
Լրագրողների դիտարկմանը, որ թանկացումները կարող են բողոքի նոր ալիք առաջացնել հանրության շրջանում, նա արձագանքեց. «Եթե մարդը վատ է ապրում, պիտի բողոքի էլ: Բայց ալիքի հետ մի քիչ զգույշ վերաբերվեք, դա թողեք Փաշինյանին»:
Գալուստ Սահակյանի կարծիքով` դրամի արժեզրկման պատճառները կարող են տարբեր լինել: «Փորձում են ներկայացնել, թե միտումնավոր է տեղի ունենում, բայց համաշխարհային շուկան պիտի նայես, թանկացումներն ուրիշ տեղից են գալիս: Միշտ էլ տրադիցիոն այդպես է կարծես թե եղել` Նոր տարվա օրերն են գալիս, աշխարհի տարբեր երկներում դեպի էժանացում է գնում, որովհետև շրջանառությունն է մեծանում, մեզ մոտ թանկացում է գնում, որովհետև շրջանառությունը շատ փոքր է լինում»,- կարծիք հայտնեց նա:
Գալուստ Սահակյանի խոսքով` թանկացումներն ու տնտեսական վիճակն իրենց մտահոգում են, որովհետև «դա իշխանության իմիջի հետ է կապված, որ մարդիկ լավ ապրեն»:
Հարցին, թե իշխանությունները գնաճ կանխատեսո՞ւմ էին, պատասխանեց, որ «վերլուծականներ կան, կանխատեսումներ կան, բայց դրանով ժողովրդին չես կշտացնի»: