|
Փոխարժեքներ
07 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.7311 |
| GBP | ⚊ | £ 490.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Մենք նպաստում ենք Ադրբեջանում, Լիբիայում, Քաթարում և այլուր խաղաղության հաստատմանը. Կայսերիում ասել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Աֆղանստանում տարհանման աշխատանքներ կատարած անձնակազմի անդամների դիմավորման արարողության ժամանակ ելույթ ունենալիս:
«Այս աշխատանքներն իրականացնելիս մենք հարգում ենք մեր հարևանների ինքնիշխանությունը, իրավունքներն ու սահմանները: Մեր միակ նպատակը մեր ժողովրդի և երկրի անվտանգությունն է, մենք ջանք ենք գործադրում դրա համար: ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԱՀԿ առաքելությունների հետ երկկողմ հարաբերությունների շրջանակում Թուրքիայի զինված ուժերը նպաստում են համաշխարհային և տարածաշրջանային խաղաղությանը Ադրբեջանում, Լիբիայում, Քաթարում, Սոմալիում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կոսովոյում և այլ երկրներում: Մենք աջակցում ենք բարեկամական և եղբայրական երկրների արդար պայքարին»,- նշել է նա: