|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը դիմել է կառավարություն՝ խնդրելով իր համար խորհրդականի նոր հաստիք բացել։ Թե ում խորհրդի կարիքն ունի ՊԵԿ նախագահը, դեռ հայտնի չէ։ Կառավարությանը ներկայացրած նախագծում ՊԵԿ նախագահը նոր խորհրդականի անհրաժեշտությունը հիմնավորել է հետեւյալ կերպ, որ «Մաքսային միության անդամակցության հետ կապված աշխատանքների տեղայնացման եւ համակարգման համար» անհրաժեշտ է ավելացնել ԿԱ ՊԵԿ նախագահի խորհրդականի լրացուցիչ պաշտոնների քանակը՝ գործող մեկ պաշտոնի փոխարեն սահմանել երկու լրացուցիչ պաշտոն։ Նշենք, որ ՊԵԿ նախագահը 5 տեղակալ ունի, ունի նաեւ խորհրդական»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: