կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-02 16:42
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խուճապահար գնումների կարիք չկա․ ՏՄՊՊՀ նախագահը՝ շուկայի վրա կորոնավիրուսի ազդեցության մասին

Բժշկական դիմակների արտահանում է տեղի ունեցել ոչ խոշոր վաճառողների կողմից՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը մամուլի ասուլիսում։

Նա, սակայն, վստահեցրեց, որ իրենց ուսումնասիրությունը ցույց է տվել՝ որևէ խոշոր ներմուծողի մոտ դիմակի գին չի բարձրացել, գնի բարձրացում հնարավոր է փոքր դեղատներում․ «Այսինքն, այն տեղեկատվությունը, որ ստեղծվում է արհեստական դեֆիցիտ և կա գների չհիմնավորված բարձրացում, իրականությանը չի համապատասխանում»։

Աշխատանքներ են տանում, որ արտասահմանյան արտադրողներին կապեն մեր երկրի ներմուծողների հետ, որպեսզի դիմակների նոր խմբաքանակ կարողանան բերել Հայաստան, բայց, նրա խոսքով, անգամ դրսում դիմակների թանկացում կա և եթե բերեն Հայատսան՝ թանկ է լինելու։ ՏՄՊՊՀ-ն հետևում է, որ գնի չհիմնավորված բարձրացում չլինի․ «Այսինքն, եթե նախկինում, օրինակ, 20 դրամով էին ձեռք բերում և վաճառում էին 30 դրամով, ապա անթույլատրելի է, որ դա այժմ վաճառեն 200 դրամով, բայց եթե ձեռք է են բերում 150-200 դրամով, բնականաբար, չեն կարող վաճառել 30 դրամով»։

Առողջապահության նախարարությունը ունի պահեստավորած դիմակներ սեփական կարիքների համար և որոշակի խմբաքանակ ևս ձեռք է բերել, այսինքն, Գեղամ Գևորգյանի խոսքով, պետական հատվածը ունի իր ռեզերվը։

Ախտահանիչ նյութերի դեֆիցիտը, ըստ նրա, վերջին օրերին առաջացել է, քանի որ շաբաթ և կիրակի մատակարարումը չի իրակնացվել, բայց վաճառքը կտրուկ ավելացել է․ «Դրա համար երեկ պակասում էր, բայց ախտահանիչ նյութեր այսօր արդեն կան, տեղական արտադրող ընկերությունները 2 օրում կկարողանան մեծ ծավալով արտադրել։ Որևէ գործարար չէր սպասում, որ Ալկոգելի այսքան մեծ պահանջարկ կլինի, հիմա շատ արագ կմտցնեն շուկա։ Որևէ մեկը գին չի բարձրացրել և չի բարձրացնի»։

Պարենային ապրանքների խուճապահար գնումներ է արձանագրել ՏՄՊՊՀ-ն, բայց Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, որ դրա անհրաժեշտությունը չկա։

«Գոնե հիմնական այն պարենային ապրանքների ծավալը, որը այս պահին դիտանցումների տակ է, պահեստներում շատ մեծ քանակի կա։ Նմանատիպ ծավալի գնումներն անտեղի են, դրա անհրաժեշտությունը բնավ չկա, որովհետև որևէ ապրանքի գծով անհանգստացնող երևույթ չկա։ Որևէ խոշոր խանութում գնի իրավիճակի հետ կապված որևէ բարձրացում չկա»,-ասաց նա։

Դեղերի դեֆիցիտը, Գեղամ Գևորգյանի խոսքով, այս գործընթացի հետ որևէ կապ չունի․ աստղով բալզամն ու սխտորով Նարինեն կարող էին սպառվել նաև առանց կորոնավիրուսի աղմուկի։

Մանրամասն՝ տեսանյութում․