կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-27 16:18
Արցախ

ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 3.487 մլրդ դրամ

ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին է փոխանցվել 3.487 մլրդ դրամ

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-26 ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, փոխանցվել է 3,487,585,633 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 26-ին՝ 33 մլն դրամ՝ փոխանցված 98 անձանց կողմից:

Հիշեցնենք, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում: 
Տեղեկացնենք, որ ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել: Տերմինալի էջի հղումը՝ ստորև.

http://minfin-nkr.am/?section=payameria/index

Բացի դրանից, արդեն հնարավորություն է ստեղծվել նշված հատուկ հաշվեհամարին գումար փոխանցել նաև Telcell ընկերության տերմինալներով՝ մուտք գործելով «Արցախը ես եմ» պատուհան:
Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝
Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):
Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում.

http://minfin-nkr.am