|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան անհայտ անձինք նախագահի նստավայրի մոտից սեւ մեքենաներով տարել են այնտեղ նստացույց անող Խուդոյանների ընտանիքին` տեղում թողնելով նրանց 8 ամսական երեխային:
Yerkir.am-ի հետ զրույցում նախագահի նստավայրի մոտ նստացույց հայտարարած Էմմա Սահակյանը հայտնեց, որ կեսգիշերին իրենց են այցելել մի խումբ մարդիկ եւ փորձել բռնի կերպով բոլորին տուն տանել:
«Խուդոյաններին տարան, իսկ երեխային չէին նկատել: Առավոտյան երեխայի լացի ձայնից իմացա, որ թողել են նրան: Գրկեցի, հանգստացրի, սակայն որոշ ժամանակ անց նույն մարդիկ եկան եւ բռնի կերպով երեխային տարան»,- ասաց տիկին Էմման:
Նա նշեց նաեւ, որ իրենց զգուշացրել են` Պուտինը կգա-կգնա, նոր կշարունակեք ձեր նստացույցը: