|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Եդեսիայում (Ուրֆա) Թուրքիայի ամենաերկար և աշխարհի 5-րդ արագընթաց թունելի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խայտառակ է եղել:
Ըստ Haberler-ի՝ Էրդողանն ու նրա կինը՝ Էմինեն, թունելի բացմանը հետևել են էկրանի միջոցով: Այն ժամանակ, երբ Էրդողանը սկսել է թունելի բացումը գովաբանել, էկրանին հայտնվել է «Ցանկանո՞ւմ եք վերջ տալ գողությանը» գրությունը:
«Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները չեն հասկացել՝ ի՞նչ է կատարվում և ինչպե՞ս արձագանքել:
Բացի այն, որ Էրդողանը խայտառակ է եղել իր կուսակիցների և բացմանը ներկա գտվողների առաջ, հեռուստացույցով բացմանը արարողությանը հետևողները նույնպես տեսել են այդ ամենը: