կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-31 18:12
Հասարակություն

Աջակցությունս եմ հայտնում դատավոր Բախշիյանին․ չի կարելի թույլ տալ այսչափ անարգանք․ Գայանե Պապոյան

Աջակցությունս եմ հայտնում դատավոր Բախշիյանին․ չի կարելի թույլ տալ այսչափ անարգանք․ Գայանե Պապոյան

Ակնհայտ է, որ Դատախազության նման գործելաոճը նիկոլի իշխանության հերթական ճնշումն է դատական իշխանության նկատմամբ, որով փորձում են վախի մթնոլորտում պահել դատավորներին։

Բախշիյանն այն բարեխիղճ և անաչառ ԴԱՏԱՎՈՐՆ է, ով գրավի դիմաց ազատ է արձակել Մանվել Փարամազյանին, Մենուա Հովսեփյանին, օրեր առաջ՝ Աշոտ Մինասյանին (Երկաթ)։

Ակնհայտ է, որ վերոնշյալ անձանց նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումներն իրենց շարունակությունն են գտել իշխանության համար ոչ հաճո որոշումներ կայացրած դատավորի նկատմամբ։

Դատավոր, ով բարձր է պահել դատական իշխանության հեղինակությունը և հավատարիմ մնացել իր առաքելությանը։

Աջակցությունս եմ հայտնում դատավոր Բախշիյանին և կոչ անում գործընկերներիս վարվել նույն կերպ:

Չի կարելի թույլ տալ այսչափ անարգանք դատական իշխանության նկատմամբ։

Գայանե Պապոյան

Փաստաբան