Մենակ հաց ու պանրի վրա պետք ա՞ ուրախանանք. Սեյրան Սարոյան
Այսօր ԵԿՄ անդամները, գեներալ Մանվելի Գրիգորյանի գլխավորությամբ, այցելել են Եռաբլուր` հարգանքի տուրք մատուցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցինք. «Սպարապետը գոհ կլինե՞ր այսօրվա Հայաստանից»: Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Ո՞նց կարող ա սպարապետը ուրախ չլիներ: Բա սենց բան տեսնողը... Հլը նայի` էսքան էրեխեքը, ժողովուրդը, էսքան ուրախ մասսա տենար ու չուրախանար: Մենակ հաց ու պանրի վրա պետք ա՞ ուրախանանք: Ինչի՞ պետք ա չուրախանար, նայի` ինչքան հայրենասեր էրեխեք ունենք»: Այլ հարցերը Սեյրան Սարոյանը թույլ չտվեց տալ` ասելով, որ արդեն պրովոկացիոն հարցեր ենք տալիս: