կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-02 11:56
Քաղաքական

Եթե Ալիևը չլիներ, Սերժ Սարգսյանը մեզ պետք չէ՞ր գալու, տենց մարդ հարյուր հատ ունենք, հա՞. Սեյրան Սարոյան

Եթե Ալիևը չլիներ, Սերժ Սարգսյանը մեզ պետք չէ՞ր գալու, տենց մարդ հարյուր հատ ունենք, հա՞. Սեյրան Սարոյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը կրկին հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, և դա հիմնավորում է Արցախյան խնդրով: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նա հիշեցրեց, որ հիմա էլ Ալիևը Երևանն է ուզում, այդ պատճառով էլ կարևոր է, որ Սերժ Սարգսյանը մնա երկրի առաջնորդ:

Դիտարկմանը` Ալիևը միշտ էլ ուզել է Երևանը, արձագանքեց. «Ես տենց բան չեմ իմացել, որ միշտ ուզել ա: Եթե դուք իմացել եք, ես չեմ իմացել»:

«Փաստորեն, Ալիևի ինադո՞ւ է Սերժ Սարգսյանը մնում» հարցին էլ պատգամավորը պատասխանեց. «Պրիչո՞մ տուտ Ալիևը: Այսինքն` եթե Ալիևը չլիներ, Սերժ Սարգսյանը մեզ պետք չէ՞ր գալու: Տենց մարդ հարյուր հատ ունենք, հա՞, էս երկրում, տենց նախագահ ունե՞նք: Դու` որպես հայ, քեզի լավ չե՞ս զգում, որ մեր նախագահն էդ միջազգային հանրության դեմ ելույթ ա ունենում ու ճիշտ ձևով ներակայացնում ա մեր պետությունը, քեզ դուր չի՞ գալիս, դու քեզի, որպես տղա, ուժեղ չե՞ս զգում»:

Անդրադառնալով արտագաղթին` Սարոյանն ասաց. «Կէթան էլ, կգան էլ էլի: Գալիս էլ են»:

Իսկ դիտարկմանը` ինչպես է ստացվում, որ միայն իշխանության ներկայացուցիչներն են տեսնում գալը, նա պատասխանեց. «Արա', գնա այրոպորտ, գնա, դու էլ կտենաս: Ես էնքան ընկերներ ունեմ, էրեխե'ք ջան, դրա համար ասում եմ` օդի մեջից, ստից չեմ խոսում: Իրոք, էթում էլ են, գալիս էն էլ: Հլը գնա Մարտունի, տե'ս` սաղ տղամարդիկ տունն են: Էթում են, փող են աշխատում, գալիս են»:

Դիտարկմանն էլ` պետք է Հայաստանում աշխատատեղ ստեղծել, արձագանքեց. «Էդ էլ ենք անում: Դու գիտես հիմա բանվոր ճարելը հե՞շտ ա, հա՞, հլը գնա մի հատ շինարարություն արա, ընկի բանվոր ման արի, թե կարենաս ճարես, գլուխդ կգովաս»:

Դարձյալ անդրադառնալով Սերժ Սարգսյանի` վարչապետ լինելուն` Սարոյանն ասաց. «Լսե'ք, նորից եմ ասում` մենք լավ ղեկավար չենք սիրում, էս ազգը դրա համար էլ միշտ քաշված ա, մենք մեր ամենաուժեղ տղերքին, ամենաուժեղ թագավորներին միշտ մեր ձեռով ենք սպանել, հայի ձեռով կա'մ վարի ենք տվել, կա'մ փչացրել ենք: Իմ ասածն էդ ա` հա'մ լավին ենք փնովում, հա'մ վատին, հասկանո՞ւմ եք: Որ պատրաստված չլիներ նա, ես էլ ձեր հետ կասեի` սենց ա, նենց ա, բայց էսօր ինձ հարց եք տալիս` կարո՞ղ ա լինի, ես շատ գիտեմ` կլնի, թե` չէ, էդ մարդն, իրոք, ոչ մի բան էլ չի ուզում, բայց ես` ինքս, որպես հայ տղա, հայ մարդ, տենց եմ ուզում»:

Պատգամավորը հավելեց. «Իմ համար, իմ մտածելակերպով Սերժ Սարգսյանն անփոխարինելի է»:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, նա ասաց, որի չի ասել, թե վարչապետը վատ է աշխատում: «Չէ, ես տենց բա՞ն ասեցի: Նա շատ լավ էկանամիստ ա, բայց մենք ղարաբաղյան խնդիր ունենք, էդ խնդրի մասին ո՞վ էգուց պիտի էթա միջազգային ատյաններում վիճաբանության մեջ մտնի, ո՞վ»,- նշեց Սարոյանը:

Դիտարկմանը` Սերժ Սարգսյանը հայտարարել է` չի հավակնի երկրի ղեկավարի պաշտոնին, պատասխանեց. «Կարո՞ղ ա էսի տղայական բազար ա, որ պիտի խոսքն անպայման մինչև վերջ անի: Ա'յ մարդ, քաղաքականություն ա, կյանք ա, փոխվում ա, այ քեզի բան: Հենա տենց լինի` ով ինչ ասես խոսում ա, էսօր էս յանից են խոսում, վաղը էն յանից»:

Սարոյանը հավելեց, որ եթե Սերժ Սարգսյանը չցանկանա առաջադրվել վարչապետի պաշտոնում ինքը կհամոզի: «Ես կարող ա համոզեմ, միտինգ չեմ անի: Բացի իրենից, չեմ էլ մտածում ուրիշ թեկնածուի մասին, իրոքմ անկեղծ եմ ասում»,- ասաց նա:

Սարոյանը չցանկացավ խոսել մի շարք դեղերի` դեղատոմսով ձեռք բերելու մասին: «Էդ հաջողակին մի' բերեք, կպցրեք ինձ, ես հավես չունեմ»,- ասաց նա: