Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ Ծառուկյանի մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը անակնկալի բերեց շատերին: Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանն ասել է. «Ինչո՞վ է Ծառուկյանը պակաս Իվանիշվիլուց (ում հաջողվեց, շնորհիվ նաև Սահակաշվիլիի խոհեմության, փափուկ իշխանափոխություն իրականացնել) կամ Ռենատ Ախմետովից ու Սերգեյ Տիգիպկոյից (ովքեր Յանուկովիչին թույլ չտվեցին արտակարգ դրություն հայտարարել Կիևում)»:
Ըստ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի` Ծառուկյանը դեռ մի բան էլ ավելի է Իվանաշվիլիից: Այս մասին նա հայտարարել է Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում:
Եվ մինչ ոմանք Ծառուկյանին համեմատում են Իվանիշվիլիի ու Ռենատ Ախմետովի հետ, ԲՀԿ-ականները սեփական կուսակցության ղեկավարի հասցեին խոսքեր շռայլել, կարծես, չեն շտապում: Օրինակ` ԲՀԿ-ական պատգամավորներ Գրիգոր Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ), Աբրահամ Մանուկյանն ու Դավիթ Քոչարյանը հայտարարեցին, որ չեն պատասխանի: Ռուստամ Գասպարյանին անուն- ազգանունով դիմեցինք, բարևեցինք, մի քիչ խոսեցինք, բայց հարցը հնչելուց հետո «պարզվեց», որ դա Ռուստամ Գասպարյանը չէ, և այդ հեռախոսահամարն արդեն ուրիշի է պատկանում: Միշտ պատրաստակամ Արագած Ախոյանը համաձայն էր զրուցել, բայց երբ լսեց հարցը, պարզվեց` «տեղը հարմար չէ»: Ի պատասխան մեր հարցին, թե հնարավո՞ր է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործարար հատվածն իրականացնի փափուկ հեղափոխություն, ԲՀԿ-ական պատգամավոր Արշակ Մխիթարյանն ասաց. «Չեմ կարծում, չեմ պատկերացնում, նման հարցի մասին չի խոսվել, չի քննարկվել: Ոնց կուսակցության ղեկավարությունը կորոշի, այդպես էլ կլինի»: