|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ Երևանում արած հայտարարությունները շարունակում են զայրացնել, ինչպես նաեւ մեծ զարմանք առաջացնել նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի մոտ: ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Վրաստանի նախագահը, մասնավորապես, անդրադարձել է Իվանիշվիլիի այն հայտարարությանը, թե Վրաստանը կարող է միաժամանակ լավ հարաբերություններ ունենալ ինչպես ՆԱՏՕ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ` հավասարության նշան դրելով այդ երկու ուժերի միջև, ինչպես հայերն են անում:
«Վրաստանը ընտրել է ՆԱՏՕ-ի անդամությունը, Հայաստանն այդ ճանապարհը չի ընտրել: Դա յուրաքանչյուր ժողովրդի ինքնիշխան իրավունքն է` ընտրել այն ճանապարհը, որը նրա համար առավել ընդունելի է: Սակայն հարաբերությունները և ինտեգրումը տարբեր բաներ են: Այն, ինչ ասել է վարչապետը, ցավոք, փոխում է այն ամենն, ինչ մենք մինչ այժմ արել ենք: Դա նշանակում է, որ Վրաստանի անդամագրումը ՆԱՏՕ-ին կարող է հարցականի տակ դրվել»,- հայտարարել է Սահակաշվիլին: