|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թերթի տեղեկություններով` այս օրերին Երեւանի, ինչպես նաեւ տարբեր մարզեռրի համապատասխան կառույցներում ինտենսիվորեն սկսել են հարկեր հավաքել, մասնավորապես` խոսքը վերաբերում գույքահարկին եւ հողի հարկին:
Բոլոր տեղերում վատ հարկատուների ցուցակներում են հայտնվել հայրենի բարձրաստիճան պաշոտոնյաներն ու օլիգարխները: Բանն այն է, որ նրանցից շատերն այնքան են «հետ գցել» տների ու հողամասերի տեսքով, եւ այնքան ժամանակ հարկ չեն վճարել, որ հիմա այդ գումարների չափը` տուգանքների հետ միասին, հասել է միլիոնների:
Եվ հիմա բազմաթիվ օլիգարխներ թաղապետարաններին դիմումներ են գրում` խնդրանքով ներել եւ կրճատել այդ գումարները:
Որոշ օլիգարխներ անգամ խնդրել են, որ իրենց ընդառաջեն եւ պարտքերի մարման գրաֆիկ կազմեն, որպեսզի հարկերը քիչ-քիչ կարողանան վճարել:
Որոշ թաղապետեր արդեն ներել-ընդառաջել են իրենց դիմած օլիգարխներից շատերին, իսկ ազգաբնակչության այլ խավերի շրջանակներում հարկերի հավաքագրման անզիջում պայքար է ընթանում` «Բյուջե ենք լցնում» կարգախոսի ներքո: