Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այն կարծիքին է, որ մշակութային օջախները լավագույն վայրերը չեն հոգեհանգստի կազմակերպման համար։
«Ես գտնում եմ, որ մշակութային հաստատությունները պետք է հնարավորինս զերծ պահել, ամենայն հարգանքով ցանկացած գործչի վաստակի նկատմամբ, սա կապ չունի որևէ անձի հետ, ես չեմ գտնում, որ դրանք լավագույն վայրերն են հուղարկավորություն կազմակերպելու համար»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը չի կազմակերպվում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Հիշեցնենք՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Նոր-նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում, վերջին հրաժեշտը՝ փետրվարի 9-ին Կամերային երաժշտության տանը։ Նա կհուղարկավորվի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։