Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավորներից մեկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքվեց, թե արդյոք տեղյակ է, որ կառավարությունն այսօրվա սակագնի պայմաններում շարունակում է պարտքեր կուտակել, ինչպիսի՞ն է «Հայռուսգազարդ»-ի աշխատողների, մասնավորապես տնօրենների աշխատավարձերը:
Ռոբերտ Նազարյանը նշեց, որ կառավարության պարտքի հետ կապված հարցի հասցեատերը ինքը չէ, ինչևէ, այս պահին նման երևույթ չկա, որ լրացուցիչ պարքեր են կուտակվել: Ինչ վերաբերում է «Հայռուսգազարդի» աշխատողների աշխատավարձերին, նա նշեց, որ միջին աշխատավարձը կազմում է 227 հազար դրամ: «Իսկ թե ինչպիսին է տնօրենների աշխատավարձը, դա մենեջմենթ է, որը մեր գործառույնթերի մեջ չի մտնում: Մեր աշխատավարձի ֆոնդից մեկ լումա ավել ծախսելու իրավունք չունեն»,- ասաց նա՝ հավելելով, որ աշխաավարձի ֆոնդը ոչ պետական սպեկտրում սահմանվում է նորմատիվներով ու միջին աշխատավարձի հասկացողությամբ:
Անդրադառնալով գազի որակի ու կալորիականության խնդիրներին, նա նշեց, որ դրա ստուգման գործառույթը Էկոնոմիկայի նախարարության չափագիտության ամբիոնին է վստահված, որ պետք է պարբերաբար չափումներ իրականացնի: Նրա խոսքով՝ գազի կալորիականության ստուգման նման լաբորատորիա ունի ոչ միայն Հայռուսգազարդը, այլ նաև Հրազդանի ՋԷԿ-ը, Երևանի ՋԷԿ-ը և Արարատի ցեմենտի գործարանը, որոնք կոմերցիոն կառույցներ են,և Ռոբերտ Նազարյանի խոսքով՝ նրանք շահագրգռված չեն, որ կալորիականության շեղում լինի՝ ի վնաս իրենց գրպանի: «Կարելի է նոր լաբորատորիայի հարց բարձրացնել:Ավելի լավ է՝ գործարարները գոնե մեկ լաբորատորիա գնեն, քան թե բողոքեն, որ վնասներ են կրում գազի ցածր կալորիականության արդյունքում: Բայց ես կարծում եմ, որ կալորիականության հետ կապված խնդիր չկա»,- ասաց նա: