կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-05 07:21
Հասարակություն

Զենք, զինամթերք "Դուքենդո"-ի ֆեդերացիայում

Զենք, զինամթերք "Դուքենդո"-ի ֆեդերացիայում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, թե փետրվարի 4-ին, ժամը 21.59-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի բակում, հայտնաբերվել է պայթուցիկ սարք:

 

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ եւ ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի սակրավորական խումբը

 

Պարզվել է, որ դպրոցի 2-րդ հարկում՝ «Դուքենդո» կարատեյի ֆեդերացիայի գրասենյակում, հայտնաբերվել է Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ 34 հատ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, փամփուշտի 1 պարունակ, «ДШ» տիպի պայթուցիչի լար գործարանային 1 կապոց, «КД» տիպի պայթուցիչներ 3 գործարանային տուփ, նռնակների պայթուցիչներ 8 հատ եւ «ТНТ» տիպի պայթուցիչ (տրոտիլ) 0.5 կգ:

 

Սենյակի չհրկիզվող պահարանից հայտնաբերվել են 77 հատ ԱԿ-74 ինքնաձիգի ուսումնական փամփուշտներ:
Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանական բաժին:

 

Հիշեցնենք, որ նախօրեին ոստիկանության կողմից ձերբակալված Իսրայել Սարգսյանը (Իսո) այդ ֆեդերացիայի անդամ է: Նա ձերբակալվել էր քրեական հեղինակություն Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով: