Փոխարժեքներ
29 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.59 |
EUR | ⚊ | € 421.7 |
RUB | ⚊ | ₽ 4.6712 |
GBP | ⚊ | £ 506.56 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
«Եվրատեսիլ-2014» սիրված մրցույթի հայաստանյան մասնակից Արամ Mp3-ն անակնկալ կատարում է նվիրել «Եվրատեսիլ 2013»-ի հաղթող ճանաչված Դանիայի ներկայացուցիչ Էմիլի դը Ֆորեսթին:
«Առաջին ալիքի» հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ «Եվրատեսիլ»-ում այս տարվա մեր դեսպանը պատրաստել է մրցույթի` անցած տարվա հաղթող «Only Teardrops» երգի cover տարբերակը՝ իր ոճով ու պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքներով համեմված:
Արամի մեկնաբանությամբ «Only Teardrops» երգի համացանցային պրեմիերան տեղի ունեցավ այսօր՝ փետրվարի 3-ին, կատարողի youtube-յան պաշտոնական էջում: Երգը Արամը կատարել է օրերս Երեւանում կայացած ակումբային համերգի ժամանակ: