կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-20 16:37
Մշակույթ

Զգում ենք հաղթանակի շունչը. Գոհար Գասպարյանը` Արամ MP3-ի` «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մասին

Զգում ենք հաղթանակի շունչը. Գոհար Գասպարյանը` Արամ MP3-ի` «Եվրատեսիլ»-ին մասնակցելու մասին

Մեր երգն ունի սկիզբ, զարգացում, զարգացման լուծում եւ ավարտ: Մի քիչ ֆիլմի նման է, եւ ավելի շատ մարդու հոգեկան աշխարհին է դիպչում. լրագրողների հետ զրույցում ասաց «Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը:

 

Ըստ նրա` երգում տեղ չեն գտել հայկական գործիքներ, քանի որ երգի ֆորմատն այլ էր:

 

«Այն արձագանքները, որ մենք ստանում ենք Եվրոպայից, դեռևս միայն դրական են: Ինչ վերաբերում է շոուին, պետք է ասեմ, որ անելու ենք ամեն ինչ` օգտագործելու նրանց տեխնիկան եւ բեմի ընձեռած հնարավորությունները»,- ասաց Արամ MP3-ը:

 

Նա նշեց նաև, որ ամենից շատ Հունգարիայի մասնակցի երգն է հավանում եւ հենց նրան էլ համարում է մրցակից:

 

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ, իր հերթին, նշեց, որ այս տարին այն եզակի տարիներից է, երբ զգում են հաղթանակի շունչը: «Ես այսօր եմ վերադարձել Կոպենհագենից: Եվրատեսիլյան պատվիրակության անդամները երգը շատ էին հավանել եւ կարծում էին, թե երգը պատվիրել ենք գրել շվեդներին»,- ասաց նա:

 

Ի դեպ, ապրիլի 5-ին սկսվում է «Եվրատեսիլ 2014»-ի պրոմո շրջագայությունների փուլը: Արամը նախ կայցելի ՌԴ, ապա` Եվրոպա: