|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ «Եվրատեսիլ 2014» մրցույթի հայաստանյան մասնակցի` Արամ MP3-ի երգն արդեն ընտրված է: Մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ եւ օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ:
«Եվրատեսիլ» մեկնող երգի վերջնական ընտրությունը կատարվել է մի քանի փուլից բաղկացած լսումների, մանրամասն ուսումնասիրությունների եւ մասնագիտական focus group-ի արդյունքում: Հաշվի են առնվել համաշխարհային արդի երաժշտական միտումները, Արամ MP3-ի ձայնային տվյալներն ու երաժշտական ճաշակին համապատասխանելը:
Մրցույթի ստեղծագործական խմբի որոշմամբ` ընտրված երգը համանուն տեսահոլովակի հետ կհրապարակվի մինչեւ մարտի 15-ը: