կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-20 18:40
Մշակույթ

Արամ MP3-ն ելույթ կունենա ''Եվրատեսիլի'' առաջին կիսաեզրափակիչում

Արամ MP3-ն ելույթ կունենա ''Եվրատեսիլի'' առաջին կիսաեզրափակիչում

«Եվրատեսիլ 201 մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝  առաջին կիսաեզրափակիչ փուլի համերգային առաջին հատվածում:


Մասնակից երկրների հեռուստադիտողների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակիչից միայն 10 երկիր կմրցի եզրափակիչ փուլում «Եվրատեսիլի» «Մեծ հնգյակ»  երկրների հետ` Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա եւ Դանիա:


Իսպանիան, Ֆրանսիան և Դանիան կքվեարկեն առաջին կիսաեզրափակիչում, իսկ Գերմանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը՝  երկրորդ:


2014-ի մայիսի 6-ին, 8-ին եւ 10-ին  Դանիայում կայանալիք երգի մրցույթին կմասնակցի 37 երկիր:


1-ին կիսաեզրափակիչ փուլ

Համերգային  1-ին  մաս

 

·         Շվեդիա

·         Ալբանիա

·         Իսլանդիա

·         Ռուսաստան

·         Լատվիա

·         Ադրբեջան

·         Հայաստան

·         Էստոնիա

 

Համերգային  2-րդ մաս

 

·         Բելգիա

·         Հունգարիա

·         Մոլդովա

·         Մոնտենեգրո

·         Սան Մարինո

·         Պորտուգալիա

·         Ուկրաինա

·         Նիդերլանդներ

 

 

 

2-րդ կիսաեզրափակիչ փուլ

 

Հաերգային  1-ին  մաս

·         Նորվեգիա

·         Իսրայել

·         Վրաստան

·         Ավստրիա

·         Լիտվա

·         Լեհաստան

·         Մալթա

 

Համերգային  2-րդ մաս

 

·         Ն.Հ. Մակեդոնիա

·         Ֆինլանդիա

·         Իռլանդիա

·         Ռումինիա

·         Սլովենիա

·         Բելառուս

·         Հունաստան

·         Շվեյցարիա