կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-11 17:45
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք Նիկոլին չենք լիազորել ստորագրել այն, ինչ ստորագրում է․ Ռուսաստանի հայ համայնքը բողոքում է

Մենք հայ ժողովուրդն ենք և նրան չեն լիազորել ստորագրել այն, ինչ ստորագրում է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը։

Ցուցարարների փակցրած պաստառներին «դավաճան», «հողատու» և նման արտահայտություններ են՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։

«Սա բողոքի ակցիա է Փաշինյանի՝ անհասկանալի փաստաթղթեր ստորագրելու դեմ․ ոչ  մեկը չգիտի՝ ինչ փաստաթղթեր է նա ստորագրելու, մենք տեղեկատվություն ստանալու իրավունք ունենք։ Բոլորն ասում են՝ իմանանք էլ, միևնույն է ստորագրելու է, բայց մենք եկել ենք մեր քաղաքացիական դիրքորոշումը արտահայտելու, ասելու, որ մենք ենք ժողովուրդը և դեմ ենք Փաշինյանին։ Մենք անպայման կվերադարձնենք այն, ինչ կորցրել ենք, ոգով կհառնենք և կվերադարձնենք»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։

Նա նշեց, որ ճանապարհ չեն փակել, կոչ են արել բոլորին՝ ապաշրջափակել ճանապարհը, պարզապես գալ, ստորագրել իրենց պահանջի տակ և գնալ։ Եղել են նաև սադրանքներ։

Ակցիայի մեկ այլ մասնակից ասաց, որ պաստառի վրա ինքը գրել է «դավաճան Նիկոլ»։

«Հավաքվել ենք, որ այդ դավաճանը նորից մի հիմարություն չստորագրի։ Ի՞նչ խաղաղ օրակարգի մասին է խոսքը, եթե Ալիևը օր-օրի թքում-մրում է, օր-օրի հողերը տալիս են, Արցախից բան չի մնացել ի՞նչ խաղաղ օրակարգի մասին է խոսքը»,-նշեց նա՝ համարելով որ այդ ամենը մանիպուլյացիա է։

Նրանք կոչ արեցին՝ մինչև Ադրբեջանը եռակողմ հայտարարության 8-րդ կետը չկատարի՝ գերիների և զոհերի մարմինների վերադարձի մասին, ոչ մի այլ կետ չիրագործել՝ ճանապարհների բացման և այլն։  

«Գերիների հարցը չպետք է կապեին տարածքի հարցի հետ, գերիների հարցը պետք է առանձին՝ հայտարարության 8-րդ կետի համաձայն արդեն լուծած լինեին»,-ասաց ցուցարարը։

Ակցիայի մասնակիցները նաև ասացին, որ իրենք պահանջում են Փաշինյանի հրաժարականը։

Ավելի վաղ ակցիայի մասին խոսել էր Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար, ՀՅԴ անդամ Ներսես Ներսեսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․