Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 3-ին Լոս Անջելեսում Օսմանյան զինվորական նվագախումբը քայլերթ է անցկացնելու: Այդ կապակցությամբ ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Լոս Անջելեսի իշխանությունների անպատասխանատու այդ նախաձեռնությունը` «սպանդ իրականացրած տխրահռչակ օսմանյան բանակից սերող խմբին թույլ տալ ելույթ ունենալ Լոս Անջելեսում»:
Հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական նվագախմբի այցը վիրավորական եւ անընդունելի է ԱՄՆ հայ համայնքի համար, հատկապես` որ նվագախումբը ելույթ է ունենալու Լոս Անջելեսի Little Armenia (Փոքր Հայաստան) թաղամասից մի քանի թաղամաս այն կողմ, իսկ այդ տարածքում ապրող հայերի շրջանում դեռ կան մարդիկ, ովքեր հիշում են Ցեղասպանության սարսափները, եւ քայլերթը հոգեբանական ծանր հարված կլինի նրանց համար:
Հայ դատի գրասենյակը հոկտեմբերի 3-ին պատրաստվում է բողոքի ակցիա անցկացնել։