Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը զարմացած է այն հարցադրումից, թե ինչպե՞ս եղավ, որ Հայաստանը ՄԱԿ-ում դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևին: Պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը ձեռնպահ չքվեարկեց, Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ ձեռնպահ քվեարկելը կնշանակեր, որ Հայաստանը անտարբեր է ինքնորոշման իրավունքի նկատմամբ, իսկ դեմ քվեարկելը նշանակում էր, որ Հայաստանը դեմ է, որ տարածքային ամբողջականության սկզբունքը բացարձակացվի:
«Ձեզ համար նորությո՞ւն է, որ նորանկախ Հայաստանի ձևավորման առաջին օրվանից մենք միշտ դեմ ենք եղել տարածքային ամբողջականության սկզբունքի բացարձակացմանը ու այն ինքնորոշման իրավունքին հակադրելուն»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Հարցին` ինչո՞վ էր պայմանավորված ԱԳՆ հայտարարությունը ձեռնպահ քվեարկելու վերաբերյալ, որին հետևեց «դեմ» քվեարկությունը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «ԱԳՆ-ն այդպիսի տեղեկություն չի տարածել, իսկ ով տարածել է, գնացեք, նրանից էլ հարցրեք: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ԱԳՆ-ի որևէ ներկայացուցչի շուրթերից նման պատասխան չի հնչել»:
Հիշեցնենք, որ մինչև քվեարկությունը «Ազատություն» ռադիոկայանին ԱԳՆ-ից հայտնել էին, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու: