Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Լեզվի մասին օրենքը չի խախտվում: «Ես խախտում չեմ տեսնում, քանի որ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում և Եվրասիական միության շրջանակներում, որի անդամն ենք շուտով դառնալու, աշխատանքային լեզուն ռուսերենն է»,- այսօր մի քանի լրագրողի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը` պատասխանելով հարցին` արդյո՞ք չի խախտվել լեզվի մասին օրենքը, երբ ԱԺ-ում` հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում, հայ պատգամավորները խոսում են ռուսերեն:
«Մենք խոսում ենք այն լեզվով, որն ազգամիջյան շփման լեզու է: Ամեն անգամ թարգմանիչ բերելն ու թարգմանություն անելը, այն դեպքում, երբ ռուսերենը հասկանալի է և ընդունելի է այս տարածքի ժողովուրդների համար, նպատակահարմար չէ: Սա բարեկամների ժողով էր, իսկ նման դեպքերում թարգմանիչների օգնությամբ չեն խոսում»,- ասաց Սաֆարյանը:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք այդ բարեկամները պատասխանեցին ցավոտ հարցերին, Սաֆարյանը պատասխանեց. «Մեր քաղաքական դեմքերը հայտնեցին նրանց այս պահին առկա մտահոգությունները: Վստահ եմ` լրատվամիջոցների միջոցով այդ մտահոգությունները կհասնեն Ռուսաստանի իշխանություններին: Հարցերին ուղիղ պատասխանելու համար նրանք չունեին լիազորություններ: Սիմագինը շատ անկեղծ խոստացավ, որ մեր մտահոգությունները կփորձի հասցնել նրանց, ում որ հարկն է»: