|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վրաց հանրաճանաչ երգչուհի Նանի Բրեգվաձեն Комсомольская правда-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ համերգների ժամանակ իրեն մշտապես խնդրում են կրկին երգել Ալեքսեյ Հեքիմյանի «Ձյուն է տեղում» («Снегопад») երգը, թեեւ ինքը երբեւէ չի մտածել, որ երգն այդքան ճանաչված ու սիրված է:
Երգչուհին նաեւ հավելել է, որ այդ երգը հայկական է. «Շեշտադրումներն այնտեղ հայկական էին: Ես ասում էի կոմպոզիտոր Հեքիմյանին, որ դա իմ երգը չէ: Իսկ նա ասում էր. «Ես ուզում եմ, որ դու այն բրեգվաձեւյան ոճով երգես...»: Ի վերջո, նա լսեց այն, ինչ ցանկանում էր: Սակայն ամեն անգամ, երբ երգում եմ այդ երգը, երդվում եմ, դրանում ինչ-որ նոր բան եմ գտնում»: