Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսերենի ուսուցման դասընթացների անցկացումն ազգային արժեքների նկատմամբ ոտնձգություն չէ. լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Երեւանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանի` իր աշխատակազմի անդամների համար ռուսերենի դասընթացներ կազմակերպելու որոշումը, նշել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա հայտարարել է, որ չի կիսում այն կարծիքը, թե դա արվում է ռուսական ներկայությունը հայ իրականության մեջ ավելի ամրապնդելու նպատակով:
«Կարեն Կարապետյանը շատ հայրենասեր, լավ անձնավորություն է, եւ ռուսերենի դասընթացներ կազմակերպելը կապել այն բանի հետ, որ գրագրությունն այսուհետ պետք է լինի ռուսերեն, պետք է հայերենը արհամարհվի, ճիշտ չէ»,- նշել է Շարմազանովը: Նրա խոսքով` Հանրապետականն ազգային պահպանողական կուսակցություն է եւ թույլ չի տա, որ ազգային արժեքների նկատմամբ ոտնձգություն լինի: «Խոսքը միայն իմացության մասին է, ոչ թե այն մասին, որ հայերենը փոխարինվի անգլերենով կամ ռուսերենով: Ռուսերենը տարածաշրջանային լեզու է. երբ ադրբեջանցիների կամ վրացիների հետ սեմինարների եք լինում, ռուսերեն չե՞ք խոսում: Դա նույն բանն է, որ Քվեբեկում ասեն`միայն պետք է ֆրանսերեն խոսենք, անգլերենը մեզ պետք չէ, կամ եթե Բրյուսելի լեզուն ֆրանսերենն է, ուրեմն պետք է անգլերեն չսովորեն»,- եզրափակել է Շարմազանովը: