կարևոր
5323 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-01 21:20
Հասարակություն

Սբ. պատարագ՝ Իջևանի Սբ. Ն. Շնորհալի եկեղեցում, ժամերգություն՝ Ոսկեպարի Սբ. Աստվածածնում. պատգամավորները կրկին Տավուշում էին

Սբ. պատարագ՝ Իջևանի Սբ. Ն. Շնորհալի եկեղեցում, ժամերգություն՝ Ոսկեպարի Սբ. Աստվածածնում. պատգամավորները կրկին Տավուշում էին

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է.

«Իջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում գործընկեր Քրիստինե Վարդանյան-ի հետ մասնակցեցինք Սուրբ Հարության տոնին նվիրված պատարագին, այնուհետև ուղեւորվեցինք Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի։

Ոսկեպարում հնարավորություն ունեցանք լսելու Բագրատ Սրբազանի՝ այս օրերի համար անչափ կարեւոր ուղերձներ պարունակող խոսքը։

Տավուշն այս օրերին բազմամարդ է։ Մեր շատ հայրենակիցներ որոշել էին հենց Տավուշում նշել Հարության տոնը։

Մեզ պարտադրվող զիջումներին, հանձնվողականությանը միայն կարող ենք դիմագրավել այս կերպ։ Հայ մարդը պետք է հասկանա, որ սա ոչ թե Տավուշում ինչ-որ տարածքներ հանձնելու հարց է, այլ անձամբ իրեն վերաբերող խնդիր, տավուշցին էլ իր հերթին պետք է տեսնի, որ իր ետևում միահամուռ կանգնած է մի ողջ ժողովուրդ, ով հասկանում է խնդրի լրջությունը։

Միայն այս մտայնությամբ մենք կկարողանանք կանխել մեզ պարտադրվող զիջումները։ Եվ հենց այստեղ է, որ մեզնից յուրքանչյուրն անելիք ունի»։