Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԳԲԼՏ ակտիվիստները բողոք են ներկայացրել «Հայազն» կուսակցության վարչության անդամների դեմ դեկտեմբերի 2-ին Ամիրյան փողոցում Մաքսային միության դեմ երթի ժամանակ իրենց ծեծի ենթարկելու վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կուսակցության վարչության անդամ Արմեն Աղասյանը:
Նրա խոսքով ` դեկտեմբերի 2-ին, ըստ էության, միջադեպ չի եղել, պարզապես այդ ակտիվիստները խախտել են կազմակերպական որոշակի պայմանավորվածություններ, այդ թվում` այն, որ նրանք այդ օրը չպետք է իրենց ծիածանագույն դրոշներով միանային երթին: Ըստ Աղասյանի` երթի մասնակիցների մեծ մասը չէր ցանկանա քայլել այդ դրոշի ներքո, և նրանց հորդորել են` իջեցնել դրոշը, սակայն նրանք հրաժարվել են և դիմել պրովոկացիայի:
Աղասյանի կարծիքով` բողոքը պայմանավորված է ԳԲԼՏ ակտիվիստների` իրենց հանդեպ տածած թշնամանքով, որը երկար պատմություն ունի: «Նրանք Եվրամիությանն ուղղված իրենց բոլոր զեկույցներում անխտիր նշում են «Հայազնի» անունը, մեզ բնութագրում որպես ֆաշիստների»,- ասաց նա և հավելեց, որ այդ ակտիվիստների մասնակցությունը երթին հնարավոր է` դեսպանատների կամ նրանց գրանտատուների հետ նախօրոք պայմանավորվածության արդյունք լինի:
Աղասյանի խոսքով` իբր տուժողները մի քանի անգամ արդեն փոխել են իրենց ցուցմունքները. սկզբում նշել էին, որ իրենց ակտիվիստներից մեկի ակնոցը ոստիկանն է կոտրել, հետո փոխել էին ցուցմունքը` նշելով, որ դա եղել է Արմեն Մկրտչյանը, սակայն առերսման ժամանակ ասել են, որ այլ Արմեն է եղել:
«Մենք նրանց հանդեպ թշնամանք չենք տածում, մեր միակ ասելիքն այն է, որ նրանք մեր քաղաքական պայքարին չմասնակցեն իրենց անկողնային նախասիրություններով»,- նշեց կուսակցության վարչության անդամներից Վահե Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ԳԲԼՏ ակտիվիստների մասնակցությամբ մեկ այլ միջադեպ էլ ֆիքսել էր yerkir.am-ի տեսախցիկը:
Հրապարակված տեսանյութը` ստորև: