Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր կողմից վրաերթի դեպքի առիթով գործ չի հարուցվել, որոշում է կայացվել մերժել գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության պատճառով, բացի այդ՝ տուժող անձը ինքը չի բողոքել»,-մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Տուժողին՝ Էդգար Սնխչյանին, ի դեպ, արդեն դուրս են գրել հիվանդանոցից: «Եթե չեմ սխալվում, ուրբաթ օրը դուրս ենք գրել Էդգար Սնխչյանին»,-տեղեկացրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ի երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում, Կարեն Ավագյանի եղբայր Արթուր Ավագյանը վրաերթի էր ենթարկել 28-ամյա Էդգար Սնխչյանին, ով այդ պահին փոխելիս էր եղել մեքենայի անվադողը: Ավտովթարի ականատեսների խոսքով՝ վարորդն այնքան ուժեղ էր հարվածել, որ անգամ «Օպել»-ի անիվն էր հետև մոտ 40 մետր մի կողմ տարել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: