Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անհասկանալի է կառավարության կացնային դիրքորոշումը պարտադիր կուտակային օրենքի նկատմամբ: Ի՞նչն է խանգարում, որ հասարակության գրեթե բոլոր շերտերի շահերին առնչվող օրենքը մանրամասն ուսումնասիրման ենթարկվի: Այս մասին այսօր լրագրողներին ասաց փաստաբան Նորայր Նորիկյանը՝ խոսելով պարտադիր կուտակային օրենքի և ՍԴ որոշման մասին:
Նրա կարծիքով` ՍԴ-ն իր կայացրած որոշմամբ փորձում է ստուգել հասարակության արձագանքը: Փաստաբանի խոսքով՝ օրենքի ուսումնասիրությունը շատ բարդ է, և ներկա ժամանակներում հրատապ է պատասխանել այն հարցին, թե ի՞նչ սոցիալական վտանգներ է պարունակում օրենքը: «ՍԴ որոշումը մեծ մասամբ պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե հասարակությունն ինչ վարքագիծ է դրսևորելու: Կլինի ճնշում հասարակության կողմից, ուրեմն` կչեզոքացվի այդ որոշման քաղաքական բաղադրիչը»,- ասաց նա՝ հավելելով, որ հասարակությունը պետք է գործադրի քաղաքացիական անհնազանդության բոլոր բաղադրիչները՝ բոյկոտից մինչև համազգային գործադուլ:
Ըստ փաստաբանի` եթե փողոցում իր ըմբոստությունն արտահայտի օրենքի տակ մտնող 240 հազար մարդուց 30 տոկոսը, այսինքն՝ 80 հազար մարդ, ապա այն իր արդյունքն ունենալու է: «Բանակից նոր վերադարձած երիտասարդը աշխատելու է` ամեն ամիս գումար տրամադրելով նրա համար, որ 45 տարի հետո թոշա՞կ է ունենալու»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ՍԴ վերջնական որոշմանը, Նորայր Նորիկյանը կարծիք հայտնեց, որ, ապրելով ՀՀ-ում, շատ լավ գիտակցում է, որ ՀՀ նախագահի արտահայտած կարծիքը օրենքի վերաբերյալ ունենալու է իր ճնշումը ՍԴ որոշման վրա: «Ես ինքս ձեռներեց եմ, ու այս օրենքն ինձ տանելու է դեպի ստվեր»,- ասաց փաստաբանը: