|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հրապարակել է Իրանի հետ գործարք կնքելու իր պայմանները։
«Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք ստեղծելու ցանկացած հնարավորությունից, իսկ Հորմուզի նեղուցը պետք է անմիջապես բացվի ազատ նավարկության համար՝ առանց որևէ սահմանափակման կամ վճարների»,-գրել է Թրամփը՝ նշելով, որ նեղուցում տեղադրված ականների զգալի մասն արդեն վնասազերծել են ԱՄՆ ռազմածովային ուժերն, իսկ մնացածը պետք է ոչնչացվեն Իրանի մասնակցությամբ։
ԱՄՆ նախագահը տեղեկացրել է, որ գործարքի մասին վերջնական որոշումը կընդունվի այսօր Սպիտակ տանը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։
Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։
Ապրիլի 11-ին Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները բանակցություններ վարեցին Իսլամաբադում, սակայն մի շարք հակասությունների պատճառով համաձայնության չեկան հակամարտության երկարաժամկետ կարգավորման հարցում։