Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետարանի կողմից վճարովի ավտոկայանատեղիների վճարի թանկացման հարցում զիջումների գնալը ճիշտ կազմակերպված պայքարի և հասարակության ճնշման հետևանքն է: Նման կարծիք Yerkir.am–ի հետ զրույցում հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ-ի համահիմնադիր, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը:
Հիշեցնենք, որ վերջերս Կարմիր գծերը շահագործող «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն որոշում էր կայացրել օգոստոսի 1-ից SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի վճարման չափը 49 տոկոսով ավելացնելու վերաբերյալ:
Այսօր, սակայն քաղաքապետարանը հայտարարություն տարածեց և հայտնեց, որ ստեղծվել է հատուկ ձևաչափ, որը թույլ է տալիս պահպանել ավտոկայանատեղի վճարի համար SMS հաղորդագրության գանձման տեսակը և ս. թ. օգոստոսի 1-ից վճարել այն առանց միջնորդավճարի ու ԱԱՀ-ի՝ սահմանելով բացառապես SMS ծառայության համար 2 (երկու) ՀՀ դրամ արտոնյալ վճար։
«Եթե օրեր առաջ ասում էին, որ անհնար է, այլ տարբերակ չկա, և պետք է 49 տոկոսով թանկացվի վճարն, այսօր փաստացի պարզ դարձավ, որ ելք կար և լուծում գտնվեց»,-ասաց Սերգեյ Ղահրամանյանը՝ նշելով, որ նախկին որոշումից առաջ չէին էլ քննարկել և մտածել քիչ ծախսերով մատուցել եղած ծառայությունները:
Նշենք, որ կարմիր գծերի թանկացման մասին քաղաքապետարանի բարձրացրած աղմուկին ի պատասխան «Վարորդի Ընկեր» ՀԿ-ն հանդես եկավ մի շարք հայտարարություններով՝ կոչ անելով չենթարկվել քաղաքապետարանի նման գործելաոճին։
Սերգեյ Ղահրամանյանի խոսքով՝ քաղաքապետարանի կողմից որոշումը վերանայելն ու նման լուծում գտնելը հաջողություն էր, բայց ոչ հաղթանակ: Նա հավաստիացրեց, որ իրենք շարունակելու են բողոքարկել բոլոր անհիմն և անօրինական տուգանքները։ «Քանի դեռ քաղաքացիներն իրանց վճարած գումարների դիմաց չեն ստանում որակյալ ծառայություններ, մենք շարունակելու ենք պայքարը»,-ասաց նա: