Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 12-ին Արցախի գերագույն դատարանը նախագահ Արայիկ Հարությունյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նախագծի հարցով վերջնական որոշում է կայացնելու: Դատարանն այդ օրը նիստ կանի, որպեսզի որոշի՝ արդյոք այն համապատասխանում է Արցախի Սահմանադրությանը, թե ոչ:
Ստացվում է՝ դեռ մեկ ամսից ավելի Արցախի Սահմանադրության մեջ փոփոխություններ չեն լինի: Նշենք, որ նախագիծը ենթադրում էր հետեւյալը. ֆորսմաժորային իրավիճակներում հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում նախագահի ընտրության իրավունքը վերապահվում էր խորհրդարանին: Նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո ուղարկվել էր Գերագույն դատարան. հունիսի 12-ին դատարանը կորոշի՝ որքանով է նախագիծը համատեղելի Արցախի Սահմանադրության հետ:
Դրական եզրակացության դեպքում այն կրկին կուղարկվի ԱԺ՝ արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվելու, իսկ եթե դատարանը որոշի, որ նախագիծը Սահմանադրության հետ հակասություններ ունի, ապա այն կճանաչվի հակասահմանադրական: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը ԱԺ-ում կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր)։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում